ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ՏՈՆԸ
Էջմիածին քաղաքի տոնը նշվում է հոկտեմբերի 8-ին: Սա յուրահատուկ խորհուրդ ունի: Տոնը հոկտեմբերի 8-ին նշելու առաջին եւ ամենակարեւոր պատճառն այն է, որ 405 թվականին, երբ Մեսրոպ Մաշտոցը, հայ գրերի գյուտն արած, վերադառնում էր հայրենիք, նրան հենց հոկտեմբերի 8-ին Էջմիածնում դիմավորեց ժողովորդը` Վռամշապուհ արքայի եւ Սահակ Պարթեւ ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ: Եվ գրերի գյուտի պատվին երեք օր շարունակ տոնախմբություն եղավ Էջմիածնում: Մենք փորձում ենք այդ խորհուրդը եւս պահպանել, այդ իսկ պատճառով քաղաքի տոնի միջոցառումները շարունակվում են 3 օր` սկսվելով հոկտեմբերի 6-ին: Էջմիածինն այս տարի նշեց 2699-ամյակը




Комментариев нет:
Отправить комментарий