воскресенье, 28 декабря 2014 г.



Տարեմուտը այս թող նոր սկիզբ դառնա
Նոր վերելքների ու նոր բերկրության,
Եվ վերափոխվեն իղձերը վառման
Իրական կյանքում տաքուկ խնդության:

Ամանորով տոնում են տարվա սկիզբը, իսկ տարին ժամանակի սահմանն է, որը գծում է բնությունը: Մեր դպրոցում տոն էր. տոնում էինք տարվա նորամուտը: Ուրախ տրամադրությունը համակել էր թե' ուսուցիչներին և թե' աշակերտներին: Դպրոցի տնօրեն Ե. Գալստյանը ամանորյա իր մաղթանքը հղեց բոլոր երեխաներին, որից հետո սկսվեց Ամանորի հեքիաթը: Իհարկե, ինչ Ամանորյա հեքիաթ առանց Ձմեռ Պապ և Ձյունանուշ:
Մաղթում եմ , որ Ամանորի հեքիաթային ժպիտը ուղեկցի բոլորին ողջ տարվա ընթացքոմ:

Комментариев нет:

Отправить комментарий