суббота, 8 октября 2016 г.

                     ԷՋՄԻԱԾԻՆ    ՔԱՂԱՔԻ    ՏՈՆԸ


Հոկտեմբերի 8-ի վաղ առավոտից Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքում տոնական տրամադրություն էր տիրում։ Քաղաքը նշում էր իր 2701-ամյակը։ Էջմիածնի քաղաքապետի նախաձեռնությամբ արդեն 3 տարի այդ օրը նշվում է որպես Էջմիածին քաղաքի տոն։ 
Քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին մասնակցում էր նաեւ Վաղարշապատի Գ.Նժդեհի  անվան N8  հիմնական  դպրոցի  աշակերտները :



среда, 5 октября 2016 г.

    Շնորհավո՛ր ձեր տոնը, սիրելի՛ ուսուցիչներ


Սիրելի՛ ուսուցիչներ, դուք ստանձնել եք բարձր պարտականություն` օգնել սերունդներին մնալ հայ ու ձգտել մտքի, հոգու ու մարմնի կատարելության: Դուք ձեր երկրի մշակույթն եք, լեզուն ու սովորույթները: Ամենքի մեջ թողնելով ձեր մասն ու գաղափարը, ապրումներն ու կարոտները՝ աննկատ դառնում եք մեր  հայրենիքի ամենաբնորոշ տրամադրությունը, հասարակության զարկերակը:  Ձեր աշխատանքից է կախված մեր վաղվա օրը, հույսի ու երազի չափը: 
VII ա  դասարանի  աշակերտները , դասղեկ  Ս.Բաբայանի  հետ  գեղեցիկ  միջոցառումով  շնորհավորեցին  դպրոցի  ուսուցիչներին : Բոլորը  ներկաները  հուզված  և  շոյված  էին :


четверг, 1 сентября 2016 г.

Շնորհավոր գիտելիքի օր. այսօր սեպտեմբերի մեկն է


Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ նորի սկիզբը : Սրտանց շնորհավորում եմ բոլորին նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ: Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է: 
Գիտելիքը հզոր ուժ է, որը միշտ էլ օգնում է ավելի ճիշտ ապրել` հարստացնելով մարդու միտքն ու հոգին: Կրթված մարդն, այնուամենայնիվ, գտնում է իր ճիշտ տեղն ու դիրքը` արժանանալով շրջապատի ուշադրությանն ու համակրանքին: 
                                    Картинки по запросу գիտելիքի օր

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ  Ղահրամանյանը , մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչների  հետ  այցելել  էր  Վաղարշապատի  Գ.Նժդեհի  անվան N 8  հիմնական  դպրոց :Իր  ողջյունի  խոսքն  ու  բարեմաղթանքը  ասեց Ա.Ղահրամանյանը <<  Ողջունում  եմ  բոլոր այն մանուկներին, որոնց համար դպրոցի զանգն այսօր առաջին անգամ է հնչելու: Սիրելի´ առաջին  դասարանցիներ, առջևում ձեզ է սպասում գիտելիքների  զարմանահրաշ աշխարհը , մաղթում եմ ձեզ ուսման մեջ ցուցաբերել բարձր առաջադիմություն, լինել ուշիմ ու կարգապահ: Հիշե´ք, որ դուք եք անկախ Հայաստանի ապագան, ու թե ինչպիսին կլինի այդ ապագան կախված կլինի նաև ձեզանից ու ձեր գիտելիքներից : Բարի երթ ձեզ>> :


среда, 31 августа 2016 г.

<< Կենգուրու >>  և  <<Մեղու» մրցույթների 


արդյունքներն ամփոփված են  և  մեր  դպրոցի

 

 մրցանակակիրներն  են 


 
 










пятница, 27 мая 2016 г.

                                            ՎԵՐՋԻՆ  ԶԱՆԳ
Վաղարշապատի  Գ.Նժդեհի  անվան  N 8 հիմնական  դպրոցն  էլ  այսօր  հրաժեշտ  տվեց  իր  շրջանավարտներին :
Սիրելի շրջանավարտներ, շնորհավորում ենք Ձեզ Վերջին զանգի կապակցությամբ: Թող այս գեղեցիկ օրով սկիզբ դրվի Ձեր նոր կյանքի ճանապարհը: Թող այդ ճանապարհը լինի արկածներով, նոր բացահայտումներով և արևոտ օրերով լի: ՁԵԶ ԲԱՐԻ ԵՐԹ !!!


             




пятница, 20 мая 2016 г.







                           

                  GOOD - BYE  LETTERS  AND  FAIRY  LAND

III ա  և   III բ  միջոցառումը  կրում  էր  << GOOD - BYE  LETTERS  AND  FAIRY  LAND >>  վերնագիրը  , քանի որ  աշակերտները  տառաճանաչ  չէին  և  զարգացած  էր  իրենց  բանավոր  խոսքը  ցանկացանք  ցուցադրել  այն  ամենը  ինչ  սովորել  էին  մեկ  տարվա  ընթացքում  .

 1.The  Great  Big                                                            
 2. ABC  letters
 3. Counting
 4. Jingers  song
 5. 7  day  of  the  week
 6. Cinderella



понедельник, 16 мая 2016 г.

                             ՀՐԱԺԵՇՏ  ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻՆ

I ա դասարանի  միջոցառումը  նվիրված  էր  << ՀՐԱԺԵՇՏ  ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻՆ >>
Աշակերտները  գեղեցիկ  հանդերձանքով   և  սահուն  ու  հստակ  խոսքով  ներկայացրեցին  Մեսրոպյան  այբուբենը : Միջոցառումը  անցավ  ուրախ  և  հաճելի  մթնոլորտում : Ծնողների  աչքերում  նկատվեց  թախիծ  և  ուրախություն  : Դասվար  Ռ.Սահակյանը  իր  ջերմ  խոսքերով  շնորհավորեց  և  շնորհակալություն  հայտնեց  աշակերտներին  և  ծնողներին  :
                                                                                 





четверг, 12 мая 2016 г.

           ՀԱՆԴԻՊՄԱՆ  ԵՎ  ՀՐԱԺԵՇՏԻ   ԱԿՆԹԱՐԹ

IV ա   դասարանի  միջոցառումը  վերնագրվեց  << ՀԱՆԴԻՊՄԱՆ  ԵՎ  ՀՐԱԺԵՇՏԻ   ԱԿՆԹԱՐԹ >> :
Միջոցառման  ընթացքում  աշակերտները  ներկայացրեցին  չորս  տարիների  ձեռքբերումները  և  հրաժեշտ  տվեցին  տարրական  դպրոցին :




                     ՀՐԱԺԵՇՏ   ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻՆ

I բ  դասարանցիներն  ավարտելով  այբուբենը  գեղեցիկ  միջոցառումով  հրաժեշտ  տվեցին  այբբենարանին :
I բ  դասարան միջոցառման   ժամանակ մանկական և անկեղծ մթնոլորտ էր: Ներկաները մտովի տեղափոխվեցին իրենց մանկություն,  իրենց մանկական երգերն ու բանաստեղծությունները մեկ առ մեկ հիշեցին :












вторник, 10 мая 2016 г.

  ԱԶԳԻ  ՃԱԿԱՏԱԳԻՐԸ  ՓՆՏՐԵՔ  ՄԱՅՐԵՐԻ  ԱՓԵՐԻ  ՄԵՋ 

<<  ԱԶԳԻ  ՃԱԿԱՏԱԳԻՐԸ  ՓՆՏՐԵՔ  ՄԱՅՐԵՐԻ  ԱՓԵՐԻ  ՄԵՋ >>  խորագիրը  կրող  միջոցառումը  նվիրվեց  ապրիլյան  քառօրյա  պատերազմում  զոհվածների  հիշատակին : Ներկաները  մեկ  րոպե  լռությամբ  հարգեցին  նրանց  հիշատակը :
Միջոցառման  ընթացքում  հնչեցին  հայրենասիրական  երգեր , կենսագրական  տեղեկություններ , Նժդեհյան  պատգամներ , բեմականացվեց  հատվածներ
<< Գարեգին  Նժդեհ >>  ֆիլմից :
Գարեգին  Նժդեհի  և  մերօրյա  ժամանակները  միախառնվեցին  իրար  և  հաղթական  ոգով  ավարտեցին  միջոցառումը :