воскресенье, 5 октября 2014 г.

Այս օրը կոչված է մեծարելու նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով նախապատրաստում են Հայաստանի վաղվա օրը: Այդ գալիքը կլինի այնքան պայծառ, որքան բարձրակարգ, նվիրված ու ջանասեր կլինեն մեր ուսուցիչներն այսօր:



Շնորհավոր տոնդ սիրելի ուսուցիչ...Դուք եք, որ մեզ դնում եք ճիշտ ուղու վրա, դաստիարակում, մեր մեջ ցանում եք մարդկային բոլոր արժանիքները:Դուք հմուտ բրուտագործի պես մեզնից՝ դեռ անմշակ կավից կերտում եք մարդ, մարդ մեծատառով, ՀԱՅ մարդ :Մենք երախտապարտ ենք մեր ուսուցիչներին անխոնջ աշխատանքի, մեծ համբերատարության համար: Ուսուցիչ . բառ, որը մեզ տանում է դեպի կրթություն ու գիտություն: Այն հոգատարություն, քնքշանք ու սեր է նշանակում մեզ՝ աշակերտներիս համար: Բառ, որի շնորհիվ մենք դառնում ենք հասարակությանը պիտանի մարդ: Ուսուցիչ լինելը մեծ կոչում է, առավել ևս, եթե ուսուցիչը ոչ թե պարզապես մատուցում է ճշմարտությունը , այլ իր սաներին սովորեցնում է գտնել այն: Ուսումնական տարվա զանգի յուրաքանչյուր ղողանջ թող ձեզ համար հնչի՝ գալիքի համար լույսի սերմեր շաղ տալու բարի ակնկալիքով: Մեծ է Ձեր վաստակը սերունդների կրթության ու դաստիարակության պատասխանատու գործում և դա է պատճառը , որ յուրաքանչյուր հայի համար ուսուցիչ և ծնող բառերը նույնացվում են:



Ցանկանում ենք լավն ու բարին
Կյանքի Ձեր մեծ ճանապարհին:
Ազատ մնաք վշտի ամպից,
Վարդեր բուրեն միշտ Ձեր ճամփին:
Ցանկանում ենք անամպ երկինք
Ու իղձերի կատարում,
Որ Ձեր դեմքին արևաշող
Չիջնի հոգսի ոչ մի ցող,
Ու գարուններ ենք ցանկանում,
Որ գարուններ միշտ ապրեք,
Գարուններով շրջապատվեք,
Որ գարնան պես միշտ ծաղկեք:





Комментариев нет:

Отправить комментарий