
Դպրոցի մանկապատանեկան խմբի կազմակերպիչ ՝ Ստելլա
Հովհանիսյան
<<Շնորհավոր տոնդ հայոց ուժեղ ,
խիզախ և անկոտրում բանակ>>
Աշակերտները զինվորական քայլերով ներս են մտնում << Բանակում>> երգի երաժշտության ներքո :
-ողջույնի խոսքեր Աշակերտներին:
Հնչում է ՀՀ պետական օրհներգը:
-Բարև Ձեզ սիրելի հանդիսատես և իհարկե հարգարժան տնօրինություն:Այսօր մեր հզոր և անկոտրում բանակը դարձավ 22 տարեկան:22 տարի առաջ այս օրը կազմավորվեղ հայոց բանակը: 1992թվականի հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց <<Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ>> ՝ այդ կերպ հայտնելով Հայկական Ազգային Բանակի ստեղծման մասին: Հենց այս փաստաթուղթն էլ սկիզբ հանդիսացավ բանակի կազմավորմաը:
-Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի առիթով մենք շնորհավորում ենք Հայաստանի,Արցախի,աշխարհասփյուռ հայությանը,և նաև նրանց,ովքեր վաղը պատիվ կունենան հագնել հայոց բանակի համազգեստը:Միասնական ժողովուրդն ու հզոր և միշտ պատրաստ բանակն է երկրի կայունության ու խաղաղության ամուր երաշխիքը:
Բանակն է ազգային միասնության օջախը:Հավատանք ինքներս մեզ ,մեր պատմությանը ,մեր նոր սերնդին ու հաստատակամ լինենք մեր բոլոր նպատակներին հասնելու գործում:
-Յուրաքանչյուր երկիր ուժեղ է իր բանակով :Մենք հայերս ունենք այնպիսի հզոր բանակ ,որի մասին երազում են շատ ու շատ երկրներ:Եվ որով հպարտանում ենք մենք ՝Հայերս: Քանզի ամեն ազգ ուժեզ և ամուր է իր բանակի շնորհիվ:
-<< Շնորհավոր տոնդ հայոց ուժեղ , խիզախ և անկոտրում բանակ.>> և հենց այս խորագրով էլ մր այսօրվա միջոցառումը հայտարարում ենք բացված:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻԵ Ր Դ ՈՒ Մ Ը
Ես`____________________________, ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, հանդիսավոր կերպով երդվում եմ`անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքս,ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին,անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը:Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ: Երդվու'մ եմ:
<<Շնորհավոր
տոնդ հայոց ուժեղ ,
խիզախ և անկոտրում
բանակ>>
Աշակերտները զինվորական քայլերով ներս են մտնում << Բանակում>>
երգի երաժշտության ներքո :
-ողջույնի խոսքեր Աշակերտներին:
Հնչում է ՀՀ պետական օրհներգը:
-Բարև Ձեզ սիրելի հանդիսատես և իհարկե հարգարժան տնօրինություն:Այսօր մեր հզոր
և անկոտրում բանակը դարձավ 22 տարեկան:22 տարի առաջ այս օրը կազմավորվեղ հայոց բանակը:
1992թվականի հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց <<Հայաստանի Հանրապետության
պաշտպանության վերաբերյալ>> ՝ այդ կերպ հայտնելով Հայկական
Ազգային Բանակի ստեղծման մասին: Հենց
այս փաստաթուղթն էլ սկիզբ հանդիսացավ բանակի կազմավորմաը:
-Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի առիթով մենք շնորհավորում ենք Հայաստանի,Արցախի,աշխարհասփյուռ
հայությանը,և նաև նրանց,ովքեր վաղը պատիվ կունենան հագնել հայոց բանակի համազգեստը:Միասնական
ժողովուրդն ու հզոր և միշտ պատրաստ բանակն է երկրի կայունության ու խաղաղության ամուր
երաշխիքը:
Բանակն է ազգային միասնության օջախը:Հավատանք ինքներս մեզ ,մեր պատմությանը
,մեր նոր սերնդին ու հաստատակամ լինենք մեր
բոլոր նպատակներին հասնելու գործում:
-Յուրաքանչյուր երկիր ուժեղ է իր բանակով :Մենք հայերս ունենք այնպիսի հզոր բանակ ,որի մասին երազում են շատ ու
շատ երկրներ:Եվ որով հպարտանում ենք մենք ՝Հայերս: Քանզի ամեն ազգ ուժեզ և ամուր է իր բանակի շնորհիվ:
-<< Շնորհավոր տոնդ հայոց
ուժեղ , խիզախ և անկոտրում բանակ.>> և հենց այս խորագրով էլ մր այսօրվա միջոցառումը
հայտարարում ենք բացված:
Իսկ այժմ եկե ՛ք մեկ րոպե լռությամբ հարգենք զոհված ազատամարտիկների հիշատակը:
1.
Պար – Սոֆի Մխեյան<<Հայաստան>>
Ավետիք Իսահակյան
ՌԱԶՄԱԿՈՉ
Գիշեր է մռայլ, ամպամած
գիշեր:
Հողմեր
են փչում, շաչում են հողմեր
Դավաճան
երկրից մեր նենգ թշնամու
Մեր նվիրական
դաշտերի վրա:
Գոռ ալիքներն
են լեռնանում ընդոստ
Մեր խռովայոյզ
ծովերի վրա:
Է՜յ ազատ
Մասիս, երկնասույզ գահեր,
Է՜յ երկաթակուռ
խրոխտ գագաթներ,
Շանթե՞ր
էր զօդում, սուրե՞ր էք կռում,
Հրեղեն
ցասում ընդդեմ թշնամուն:
Էյ հէ՜յ, լսեցէք. Վեհ հայրենիքի
Կտրիճ
զավակներ, ժողովուրդներ քաջ,
Ելե՛ք, զարթնեցե՛ք, կանգնեց՛եք արթուն.
Գիտցե՛ք, քնում են գետերն ու քամին,
Սակայն
չի քնում երբեք թշնամին:
Ահա՛ոճրամիտ
մեր ոսոխը չար
Շղթա
է բերում, լուծ ու կապանքներ՝
Ընկճելու
ազատ մեր եղբայրներին
Եւ անարգելու
հայրենիքը մեր:
Էյ հէ՜յ, լսեցէք, ձայն տվեք իրար,
Ամե՞նքդ
ե՞ք ոտքի, մարդ քնած չկա՞.
Շո՛ւտ
հագեք-կապեք զենքեր ու զրահ,
Գոտեպնդվեցե՛ք
ատելությամբ վառ,
Գոտեպնդվեցե՛ք
անձազոհ կամքով,
Գոտեպնդվեցե՛ք
ահեղ վրեժով:
ՍիլվաԿապուտիկյան
<<Նամակներ>>
Նոր էր
մարել մարտը դեռ`
Նամակ
բերին զինվորին,
-Այ կեցցես
դու ,լրաբեր,
Զորություն
քո աչքերին:
Այս դաշտերում
արյունոտ
Նամակից
ինչկա բարի.
Ընկերոջ
պես թանկ ու մոտ,
Հաղթության
պես ցանկալի:
Ախ, նամակները
փոքրիկ `
Մոր ձեռքի
պես կծկված ,
Ասես
շոյում են հեռվից,
Որդուդեմքը
խանձված:
Նամակները
` եռանկյուն,
Սիրածի
ջերմ սրտի պես,
Որ զինվորի
ձեռքերում
Դեռ տրոփում
են ասես:
Նամակները
ձյունաթերթ`
Ճերմակ
ծաղկունք հայրենի,
Որ բերում
են իրենց հետ
Բույրը
ծանոթ գարունի …
ՍիլվաԿապուտիկյան
<<Նամակ
դեպի ռազմադաշտ>>
Ավարտվի
ձմռան հեքիաթը ճերմակ
Իմ երգարանն
է գարունը բացել,
Երգ են
կարկաչում աղբյուր ու վտակ,
Ձմեռը
հալվել ու երգ է դարձել:
Զարթնելեն
ծառերն իմԱբովյանի,
Քնած
բողբոջներն աչքերն են բանում,
Իմ հեռավորս
ուր ես դու հիմի
Որ դաշտերում
ես գարունն ընդունում:
Շրջում
եմ մենակ մեր Աբովյանով,
Քեզ են
հիշեցնում ամեն ծառ ու քար ,
Ինչքան
են շրջել ծերուկ ու ծանոթ
Բարդիների
տակ այս գեղանկար:
Եվ այս
մայթերին ինչքան ես անհոգ,
Անփույթ
խաղացել դու իմ սրտի հետ,
Քմահաճ
դավել ու սիրտս անօդ
Լցրել
տագնապով ու խանդով մի խենթ ,
Շրջում
եմ մենակ.օ՜ ,քաղցր են այնքան
Հիշատակներն
այս և չար և բարի
Տեսնում
եմ ահա ես այն աղջկան,
Իմ մրցակցուհու՜ն
անցած օրերի-
Թվում
է նա էլ սիրելի էր ինձ
Ախ,չէ՞ որ և նա էլ հիշեցնում է քեզ
ՈՒզում
եմ նա էլ միշտ քեզ սպասի,
Որ քեզնով
շնչի, տանջվի ինչպես ես:
Այնքան
է դարձել կանացի հոգիս,
Կարոտդ
տարավ և խանդ,և նախանձ
Բայց
թող հրդեհվի իմ սիրտը կրկին
Տագնապով,խանդով ու վշտով անանց:
Թող նրան
սիրես, թողդավես դու ինձ,
Թող դու
ինձ անհաս երազ մնաս,
Միայն
հաղթությամբ դու տուն գաս կռվից,
Իմ հեռավորս ,միայն ետ դառնաս…
Երգ- ՍիլվաՀակոբյան-<<Երկուտարի>>
ԱվետիքԻսահակյան
<<Սիրելի հերոսի անմահ հիշատակին>>
Հերոսական ընկերներով միասին
Կայծակի
պես դու շանթեցիր թշնամուն,
Իդեալների
վեհ դրոշը քո ձեռքին,
Քաջի
մահով ընկար պատվի սուրբ դաշտում:
Քո սիրելի
հայրենիքում նոր ազատ,
Որ քեզ
տվեց դյուցազնի կամք ու կորով,
Ամեն
մի սիրտ մորմոքում է քեզ համար,
Եվ գլուխներն
խոնարհում են հարգանքով:
Քո ճակատը` հաղթանակով պսակված,
Մեր պատմության
մեջ քայլում ես դու փառքով.
Եվ ահա՛
մեր ճակատները խոնարհած
Գործիդ
հանդեպ բարձրանում են պարծանքով:
Մեր ցասումը, մեր վրեժը, ո՛վ հերոս,
Քո երկաթե
բազուկիդ մեջ դու տարար,
Եվ զարկեցիր
նենգ թշնամուդ բարբարոս,
Ոսոխի
դեմ դարձար վահան ու պատվար:
Քե՛զ
հավերժ փառք... հանգչի՛ր խաղաղ ու անդորր.
Նոր հերոսներ
կկայծակեն քո հետքով.
Հայաստանը
կբողբոջի նորից նոր,
Կզարդարե
քո շիրիմը վարդերով:
ԱրամայիսՍահակյան
<<ՈՐԴՈՒ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ>>
Մայրը
նշում է ծնունդը որդու,
Իսկ որդին
չկա՝զոհվե՛լ է մարտում:
Լուսանկարն
է դրված սեղանին՝
Մոր միակ
լույսը և սպեղանին:
Հին ընկերներն
են նստել գլխահակ,
Իսկ մի
աթոռը մնում է դատարկ:
Մայրն
ստիպում է որ երգեն, ցնծան,
Բայց
սիրտը, սիրտը լալիս է անձայն:
Ծննդյան
օրն է մինուճար որդու,
Որ տասնութամյա՝զոհվել
է մարտում:
Իսկ մի՞թե, աշխարհ, սխալ կլիներ,
Եթե իր
տոնին նա ներկա լիներ...
<<Իմ աչքերը>>
Իմ աչքերը
հիմա
Ես կփակեմ,
Ես կփակեմ,
Որ չտեսնեն
կռիվ,
Ժապավենի վրա,
Որ չտեսնեն արյուն,
Ե՛վ տառապանք,և՛լաց,
Որ չտեսնեն նրանք
Գլխաշորեր կորած…
Ես կփակեմ հիմա
Իմ աչքերը
Անտանելի բան է
Նայել ժապավենին`
Տեսնել թե ինչպես են
Մեռնում մարդիկ
Այդ ահավոր կռվում:
Ես կփակեմ հիմա
Իմ աչքերը,
Որ չսպանվեն այնտեղ
Ոչ մի ծեր ու մանուկ,
Որ մայրերը նորից
Չունենան էլ կորուստ:
Թող անտագնապ ապրեն,
Ապրեն ուրախ,հանդարտ,
Որ աշխարհը լցվի
Մանկան երգով զվարթ:
Երգ-
<<Մինամակ>>,Արամե
Սիլվա Կապուտիկյան
<<Երգ աղբյուր-հուշարձանի մասին>>
Օտար հողերում ընկել էր որդին,
Կորել անանուն ու առանց շիրմի,
Որդու շորերն էլ մորը չբերին,
Որ ողբա վրան, որ կրծքի սեղմի:
ՈՒ գյուղամիջին, ստվերում կաղնու,
Աղբյուր-հուշարձան կանգնեցրին մի օր,
Ամեն առավոտ՝ ամենքից կանուխ
Այնտեղ է գալիս մայրը սգավոր:
ՈՒշանում եք, տղերք, ուշանում եք
(Արամայիս Սահակյան)
Դուք գնացիք կռիվ և ասացիք՝ կգա'նք:
ՈՒշանում եք, տղերք, ուշանւմ եք:
Դուք գնացիք դասից և էլ դասի չեկաք:
ՈՒշանւմ եք, տղերք, ուշանւմ եք:
Մենք գնացինք կռիվ և ասացինք կգանք:
Էլ չսպասեք երբեք, էլ չսպասեք:
ՈՒրիշ դաս տվեցինք ոսոխներին անարգ
ԵՎ դեռ ջահել-ջահել զոհվեցինք մենք:
Մեզ բացակա դրեք, բայց… հարգելի արդեն:
Մեր կենացնել մեկ-մեկ դատարկեցեք:
Հարգելի պատճառով պատերազմից չեկանք:
Եվ ներեցեք դուք մեզ, և հարգեցեք:
Մեր փոխարեն, անշուշտ, նոր սերունդ է աճել,
Պահպանեցեք նրան և սիրեցեք:
Դուք երջանիկ եղեք: Իսկ մայրերին մեր ծեր
Մեր փոխարեն մեկ-մեկ այցելեցեք…
Մենք էլ կապրենք այսպես: Կարոտելով միշտ ձեզ:
Էլ չսպասեք արդեն, էլ չսպասեք:
Ոչ, կսպասենք մենք ձեզ, միշտ կսպասենք մենք ձեզ,
ՈԻշանում եք տղերք, ուշանում եք…
Ռ. Ամիրխանյան
<<ՈՒ՞ր եք, տղաներ>>
Կյանքում կա արև ու լույս
Եվ սեր ու ծաղիկ
Բայց նաև կա փուշ,
Մահ ու փոթորիկ:
Սրտում մեր երազ է միշտ,
Հոտ է ու խայտանք:
Բայց նաև կա վիշտ,
Ցավ ու տառապանք:
Պար Ռազմիկ Ամյան
<<Եռագույն>>
Երգ <<Երազ իմ երկիր Հայրենի>>
Հրաչյա Հովհաննիսյան
Ինչ հերոսական մահեր են եղել,
Մահ՝ ծովի խորքում, ցամաքում, օդում,
Մահ՝ սառույցներում, բանտերում անել,
Մահ՝ անապատի տանջալի տեթում:
Մահ՝ կախաղանով, կռվի դաշտերում,
Մահ՝ խարույկների վրա բոցավառ,
Մեծ հաղթանակը մեծ զոհե է բերում,
Հարուստ է հողը մահերով պայծառ:
Բայց ինչ իմաստուն մահ պիտի լինի
Այն ռահվիրայի մահն ապագայում,
Որ պիտի իր սեգ սլացքում մեռնի,
Մեռնի սուրա հեռու աշխարհում:
Գուցե արևի բույերից անշեջ
Նա վառվի, դառնա փոշի աստղային,
Կամ գուցե սառչի տիեզերքի մեջ
Եվ սուրա, իբրև երկնային մարմին…
Ծնկի պիտի գալ ու փառք տալ նրան,
Ով մեր երկրային, մահին կասի ,,ոչ,,
Եվ իբրև մի նոր, հավերժ գերեզման,
Կընտրի իր համար տիեզերքը ողջ:
Մարո Մարգարյան
Հրդեհից են հերոսները
Ծնունդ առնում,
Խաղաղ կյանքում
Սասնա ծուռ են նրանք ասես
ՈԻ գիժ մանուկ.
Խաղաղ կյանքում
Ով է նրանց ուժն իմանում:
Հրաբխած կսկիծն է երբ
Երկինք հառնում,
Երբ կայծեր են ելնում ծխից
ՈԻ սավառնում,
Հրդեհից են հերոսները
Ծնունդ առնում,
Հետո դառնում են առասպել,
Հետո սիրո երգ են դառնում:
<< Զինվորին >>
Դու լսում ես, զինվոր,
Հիմա չկա սարսափ,
ՈՒ էլ չկա արցունք,
Եվ տագնապը այն հին…
Սառը փողոցներում
Մուրացկանի նման
Վայրի ստվերները
Մահվան լուր էին հագել
Թափառում էին ծանր
Երազների վրա,
Թափառում էին ցնդած,
Անմարմին ու թեթև…
Ամալյա Գաբրիելյան
<< Անհայտ զինվորի հիշատակին >>
Փոքրիկ ում համար են այդ ծաղիկները,
Տանում եմ ավագ իմ եղբայրներին:
Ես դաշտերից եմ այսօր հավաքել,
Անհայտ զինվորի հիշատակին:
Եկեք խոնարվենք բոլորիս այսօր,
Նրանց մահով ենք մենք խաղաղ ապրում
Նրանք ապրել են հենց այն ժամանակ
Երբ հողագունդն է ամբողջ պայթում…
Փոքրիկը կապույտ ծաղիկներ դրեց
Իր փոքրիկ, փոքրիկ ձեռքերով մաքուր
Մի պահ զանգերի ղողանջը լռեց
Եվ արտասվեցին ծաղիկները լուռ…
Իսկ հետո պայծառ արևը շողաց,
Երկինքը դարձավ մաքուր ու անամպ
Փոքրիկը սրբեց աչիկները թաց՝
Նայեց աշխարին ժպիտով անափ:
Դուք փրկեցիք մեր անունը…
Բայց մնացիք անանուն…
Արամայիս Սահակյան
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ պատերազմ գնացին:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ փառավոր հաղթեցին:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ վիրավոր ետ դարձան:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ այլևս չդարձան:
Խոնարհվում
եմ նրանց առաջ, որ զավակներ կորցրին:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ ծնողներ կոցրին:
Խոն արհվում եմ նրանց առաջ, որ չունեցան ամուսին:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ ունեցան-կորցրին:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ կորցրին եղբայրներ:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ կորցրին ընկերներ:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ կորցրին մանկություն:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ փրկեցին մանկություն:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ ճակատում եղան քաջ:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ թիկունքում եղան քաջ:
Խոնարհվում եմ նրանց առաջ, որ թիկունքում եղան քաջ:
Խոնարհվում եմ ես վերջապես՝ նրանց առաջ աշխարում,
Որ փրկեցին մեր անունը, բայց մնացին անանուն…
Պար ՝ 1 Արցախ
ԹաթաՍիմոնյան-<<Քայլ
առ առաջ>>
<< Շնորհավոր տոնդ,հայոց ուժեղ և խիզախ անկոտրում բանակ >>
* *
*
Միջոցառմանը հնչած երգերը
1) <<Մեր
անունն է հայկական բանակ>>
2) Արամե-
<<Մի նամակ>>
3) Լեյլա Սարիբեկյան-<<Շուրջպար>>
4) Արա Գևորգյան-<<Արցախ>>
5) Բանակում
soundtrake-Զինվորներ ենք մենք
6) <<Թռչեի
մտքով տուն>>
7) <<Երազ
իմ երկիր հայրենի>>
8) Գ. Հովհաննիսյան
- <<Ախ ֆիդայի է, ջան ֆիդայի է>>
Комментариев нет:
Отправить комментарий