среда, 25 декабря 2013 г.

Գարեգին Նժդեհ.խոսքեր /4/



.Ամեն առաջնորդ ըստ իր պատկերի է դիմակերտում իր ժողովրդին:

.Ճշմարիտ մտավորականություն ասել է`ազգի հոգևոր ընտրանին, առաջնորդությունը: Ստամտավորականություն է դա,եթե այդպիսին չէ:

.Այնտեղ,որտեղ ճշմարիտ մտավորականությունն առաջնորդի իր դերի մեջ չի` այնտեղ կույր է ժողովուրդը, նաև`պառակտված:

.Ժողովուրդները հաճախ ունակարար ենթարկվում են նաև իրենց ձախավեր առաջնորդներին, բայց ներում են նրանց:

.Ուր զորավոր առաջնորդ չկա` այնտեղ ոգու կյանք չկա,իսկ ուր այդ վերջինը չկա`այնտեղ խանդավառներ,մարտիկներ,գերզոհաբերվողներ չկան:

.Ազգերը չեն ունեցել և պիտի չունենան ավելի մեծ թշնամի, քան նյութապաշտ առաջնորդը:

.Այն մտավորականությունը,որը գրքի ծնունդ է և ոչ թե իր ցեղի մեծության ու տառապանքի` կեղծ և անպտուղ մտավորականություն է:

Առաջնո՞րդ ես`ուրեմն,եղիր ազնիվ,ազնիվ եղիր,էլի ազնիվ խղճմտանքիդ հանդեպ,դա ճակատագրական նշանակություն ունի ժողովրդիդ ճակատագրի համար:

.Մի ժողովուրդ ցեղորեն այնքան արթուն է,որքան դա զգայուն է դեպի իր մարգարեների, իր ընտրանիի կանչերը:

.Կա մտավորականի ավելի վտանգավորը`նա,փարիսեցիների և դպիրների նման լավ է ուսուցանում,բայց վատն ու վատն է գործում:

.Զորավոր և օրհնաբեր է այն առաջնորդը,որի կամքը օժտված է իր ցեղի ամենադրական հատկություններով:

.Երբ մի ժողովրդի մեջ ճշմարիտ առաջնորդի երևալը ցնծության,փառաբանության և պաշտպամունքի փոխարեն արժանանում է օձաթույն նախանձի,թշնամանքի ու մատնության.պետք է ընդունել, որ այդ ժողովուրդը դեռ արժանի է իր հին ճակատագրին:

Комментариев нет:

Отправить комментарий