понедельник, 18 апреля 2016 г.

                             <<  ՍՊՈՐՏԻ  ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ   >>

Դպրոցի  VII դասարանի  աշակերտները  հուշարձանների  պահպանման  օրվա  կապակցությամբ  մասնակցեցին  Զվարթնոց  տաճարում  կազմակերպված  <<ՍՊՈՐՏԻ  ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ >> միջոցառմանը :
Ակտիվ  մասնակցություն  ցուցաբերած  աշակերտները  ստացան  պատվոգրեր : Նրանք  նաև  ներկա  գտնվեցին  <<Նուռ  և  խաղող >>ցուցահանդեսի  բացմանը :











суббота, 9 апреля 2016 г.

                              << ՔԵԶ  ՀԱՄԱՐ  ՀԱՅԱՍՏԱՆ >>

Ապրիլին  9-ին  երաժշտության  ուսուցչուհին  IV բ  դասարանի  աշակերտների  հետ  կազմակերպել  էր  դաս-միջոցառում <<ՔԵԶ  ՀԱՄԱՐ  ՀԱՅԱՍՏԱՆ >> վերնագրով :
Դասի  ընթացքում  աշակերտները  ներկայացրեցին <<ՔԵԶ  ՀԱՄԱՐ  ՀԱՅԱՍՏԱՆ >> երգի  ծնունդը , պատմությունը , խոսքերի  և  երաժշտության  հեղինակներին : Առանձնակի  նշվեց  մեր հայրենակից  Շառլ  Ազնավուրի  մասին :
Ներկայացրեցին  նաև հայկական  ժողովրդական  երգի  տեսակները ` կատարեցին  երգերից  հատվածներ :

 





среда, 30 марта 2016 г.

   ԵՍ  ԵՄ  ՃԱՆԱՊԱՐՀԸ , ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ  ԵՎ  ԿՅԱՆՔԸ

  Սույն  թվականի  մարտի  30 - ին  կայացավ  միջոցառում ` նվիրված  Սուրբ  Հարության  տոնին :  <<ԵՍ  ԵՄ  ՃԱՆԱՊԱՐՀԸ , ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ  ԵՎ  ԿՅԱՆՔԸ>>
խորագրով  միջոցառմանը  մասնակցեցին   VI , VII ,  և   VIII  դասարանների  աշակերտները : Միջոցառման  ընթացքում  աշակերտները  համառոտ  ներկայացրեցին  Հիսուսի  երկրային  կյանքը  ,  չարչարանքները  ,  խաչելությունը  և  հարությունը  : Իրենց  կատարումով  աշակերտները  զգացին  փրկչի  վերածնունդը :
Ներկաները դահլիճից հեռացան՝ հոգևոր մեծ բավականություն ստացած:
                                                                                   







пятница, 25 марта 2016 г.

                                 <<  ՍՈՒՐԲ  ԶԱՏԻԿ  >>

Մարտի  25 - ին  III ա  դասարանի  աշակերտները  ներկայացրին  <<ՍՈՒՐԲ  ԶԱՏԻԿ >> խորագրով  գեղեցիկ  միջոցառում  : 
Միջոցառման  ընթացքում  աշակերտները  ներկայացրեցին   տոնի  խորհուրդը  և  պատմությունը  ,  խոսեցին  Հարության  տոնի  ուտեստների  մասին : Հյուրասիրեցին  բոլոր  ներկաներին :  Միջոցառմանը  ներկա  էին տնօրինությունը, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր :

























суббота, 19 марта 2016 г.

                    <<  Հայոց   Պետական  Խորհրդանիշներ  >>


Մարտի  19 - ին  Երևանի  կամերային  տանը  կայացավ   <<Դպրոց  կենտրոնների  միության >>   իրավաբանական  անձանց  միության  ծրագրի  շրջանակներում  հայտարարված      <<  Հայոց   Պետական  Խորհրդանիշներ  >>   խորագրով  պաստառների  ցուցահանդես - մրցանակաբաշխություն , որին  իր  մասնակցությունն  ունեցավ  նաև  մեր  դպրոցը :




















Հանձինս  VIII դասարանի  աշակերտուհի
Բաղդասարյան  Ռիմա :



суббота, 5 марта 2016 г.

                           Պատանի    երկրապահների    երդումը

Մարտի  5 -ին  Էջմիածնի  Վ.Սարգսյանի  հրապարակը  մարդաշատ  էր  :
Այդ  օրը  կատարվեց  պատանի  երկրապահների  երդման  արարողությունը:
Բոլոր  դպրոցի  սաները  քայլերթով  անցան  հրապարակով , իսկ  որոշ խմբեր ներկայացրեցին  ցուցադրական  ելույթներ :




























четверг, 25 февраля 2016 г.

             Ընթերցման օլիմպիադա - 2016


Օլիմպիադային   մասնակցում    էին    դպրոցի   6-րդ    դասարանի   աշակերտները: Օլիմպիադան   անցկացվում  է  երեք  փուլով  ՝ դպրոցական  ,   մարզային  , հանրապետական:

        


                                                               






Մարզային  փուլ  անցած   աշակերտներն  են `   Արսենյան  Կարինեն  և  Աբրահամյան  Իրինան


понедельник, 22 февраля 2016 г.

       Փետրվարի  21 `  Մայրենի  լեզվի  միջազգային  օր

<<Մայրենի  լեզվի  բառերը  մենք  զգում  ենք , ապրում ,  իսկ  օտար  լեզվինը ` սովորում , հասկանում , հիշում ... >>
                                                                                                       Ավ.Իսահակյան

Լեզուն  համարվում  է  բոլոր  ազգերի  կարևորագույն  այն  << գործիքը >>  , որով  սերունդները  պահպանում  են  իրենց  ազգությունը : Ուրեմն  այսօր  պետք  է  հիշենք Մեսրոպ  Մաշտոցին  և  իր  կատարած  ահռելի  դերը  Հայաստանի  ու  հայերի  համար :
Դպրոցի  աշակերտները  գեղեցիկ  միջոցառումով  և  բաց  դասի միջոցով  ներկայացրեցին  տոնի  կարևորությունը :
IV բ  դաս.-ի  աշակերտները  նշեցին  մայրենիի  տոնը : Հնչեցին  բանաստեղծություններ `նվիրված  ոսկեղենիկ  հայոց  լեզվին , հայ  մեծ  ուսուցիչ Մ.Մաշտոցին , տեսիլքից  ծնված  տառերին : Դասվար ` Ա.Ղռմաջյանը , իր  խոսքում  նշեց  , որ  ակնածանքով  գլուխ  ենք  խոնարհում  մեր  քաղցրահնչյուն  ոսկեղենիկ  մայրենիի  առաջ : Մայրենի , որ դարերի  քառուղիներով է անցել  ու  դաժան  դարերի  հորձանուտում  մաքառելով  հղկվել  ու  անաղարտ  մեզ  է  հասել :










Շնորհավորեց  ներկաներին  և  հղեց  անաղարտ  պահել  նախնիներից  ժառանգած  ու  բազում  փորձություններով  անցած  մեր  նվիրական  մայրենին  և  խուսափել նրա  զուլալ  ակունքն օտար բառերով աղավաղելուց :
Իսկ  աշակերտները  երդվեցին .
- ....Երդվում  եմ  քեզնով  արտասանել միայն արդարության խոսքեր :
       Երդվում  եմ  կրել  քեզ  շնչովս , արյունովս
                               Երդվում  եմ ...









<<  Մայրենի  լեզվի  >>   տոնին  նվիրված  միջոցառում  անցկացվեց  V դասրանի  աշակերտների  մասնակցությամբ : Մայրենիի  ուսուցչուհի  Ս.Բաբայանի  միջոցով աշակերտները  արժևորեցին  լեզվի  մշակութային  և  պահպանողական  դերը  հայի  կյանքում :

Իրենց  ելույթներում  մեծ  ոգևորությամբ  մեջբերեցին  V դարի  երևելիների  կատարած գործի  կարևորությունը , հնչեցին  ասույթներ , բանաստեղծություններ  և  երգեր  մայրենի լեզվին  նվիրված :















 Միջոցառումը  դիտարժան  էր  նաև  երեխաների  ներկայանալի  տեսքով `  հայկական  տարազներով :  
Միջոցառման  ավարտին   շնորհակալական  և  գովեստի  խոսքեր  ասվեց  աշակերտներին  և  կազմակերպիչներին  տնօրինության  կողմից :





пятница, 12 февраля 2016 г.

«Ռուսական արջուկ» և «Մեղու» մրցույթների 


արդյունքներն ամփոփված են  և  մեր  դպրոցի

 

 մրցանակակիրներն  են