понедельник, 22 февраля 2016 г.

       Փետրվարի  21 `  Մայրենի  լեզվի  միջազգային  օր

<<Մայրենի  լեզվի  բառերը  մենք  զգում  ենք , ապրում ,  իսկ  օտար  լեզվինը ` սովորում , հասկանում , հիշում ... >>
                                                                                                       Ավ.Իսահակյան

Լեզուն  համարվում  է  բոլոր  ազգերի  կարևորագույն  այն  << գործիքը >>  , որով  սերունդները  պահպանում  են  իրենց  ազգությունը : Ուրեմն  այսօր  պետք  է  հիշենք Մեսրոպ  Մաշտոցին  և  իր  կատարած  ահռելի  դերը  Հայաստանի  ու  հայերի  համար :
Դպրոցի  աշակերտները  գեղեցիկ  միջոցառումով  և  բաց  դասի միջոցով  ներկայացրեցին  տոնի  կարևորությունը :
IV բ  դաս.-ի  աշակերտները  նշեցին  մայրենիի  տոնը : Հնչեցին  բանաստեղծություններ `նվիրված  ոսկեղենիկ  հայոց  լեզվին , հայ  մեծ  ուսուցիչ Մ.Մաշտոցին , տեսիլքից  ծնված  տառերին : Դասվար ` Ա.Ղռմաջյանը , իր  խոսքում  նշեց  , որ  ակնածանքով  գլուխ  ենք  խոնարհում  մեր  քաղցրահնչյուն  ոսկեղենիկ  մայրենիի  առաջ : Մայրենի , որ դարերի  քառուղիներով է անցել  ու  դաժան  դարերի  հորձանուտում  մաքառելով  հղկվել  ու  անաղարտ  մեզ  է  հասել :










Շնորհավորեց  ներկաներին  և  հղեց  անաղարտ  պահել  նախնիներից  ժառանգած  ու  բազում  փորձություններով  անցած  մեր  նվիրական  մայրենին  և  խուսափել նրա  զուլալ  ակունքն օտար բառերով աղավաղելուց :
Իսկ  աշակերտները  երդվեցին .
- ....Երդվում  եմ  քեզնով  արտասանել միայն արդարության խոսքեր :
       Երդվում  եմ  կրել  քեզ  շնչովս , արյունովս
                               Երդվում  եմ ...








Комментариев нет:

Отправить комментарий