четверг, 1 сентября 2016 г.

Շնորհավոր գիտելիքի օր. այսօր սեպտեմբերի մեկն է


Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ նորի սկիզբը : Սրտանց շնորհավորում եմ բոլորին նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ: Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է: 
Գիտելիքը հզոր ուժ է, որը միշտ էլ օգնում է ավելի ճիշտ ապրել` հարստացնելով մարդու միտքն ու հոգին: Կրթված մարդն, այնուամենայնիվ, գտնում է իր ճիշտ տեղն ու դիրքը` արժանանալով շրջապատի ուշադրությանն ու համակրանքին: 
                                    Картинки по запросу գիտելիքի օր

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ  Ղահրամանյանը , մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչների  հետ  այցելել  էր  Վաղարշապատի  Գ.Նժդեհի  անվան N 8  հիմնական  դպրոց :Իր  ողջյունի  խոսքն  ու  բարեմաղթանքը  ասեց Ա.Ղահրամանյանը <<  Ողջունում  եմ  բոլոր այն մանուկներին, որոնց համար դպրոցի զանգն այսօր առաջին անգամ է հնչելու: Սիրելի´ առաջին  դասարանցիներ, առջևում ձեզ է սպասում գիտելիքների  զարմանահրաշ աշխարհը , մաղթում եմ ձեզ ուսման մեջ ցուցաբերել բարձր առաջադիմություն, լինել ուշիմ ու կարգապահ: Հիշե´ք, որ դուք եք անկախ Հայաստանի ապագան, ու թե ինչպիսին կլինի այդ ապագան կախված կլինի նաև ձեզանից ու ձեր գիտելիքներից : Բարի երթ ձեզ>> :


Комментариев нет:

Отправить комментарий