ԴԱՍ - ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Վաղարշապատի Գ.Նժդեհի N 8 հիմնական դպրոցի 1-ին դասարանի
աշակերտները , դասվարներ ՝
Ռ.Սահակյանը և Ա.Աղաջանյանը միասին հանդես եկան «Ա» տառի հանդիսավոր դաս- միջոցառմամբ :

Ուսուցանվեց «Ա» հնչյուն-տառը , երեխաների համար ամենամեծ տոնն էր , փառավոր այբբենարանի առաջին տառի էջն էին բացում: Այսօրվանից իրենցն էր հավետ տառերը սիրուն , ու կյանքի բոլոր ճամփաներում պիտի քայլեն իրար հետ: Գրել, կարդալ, սիրել լեզուն, մեծ Մաշտոցին արժան ու հավատարիմ լինել: Երբեք չդավաճանել , շատ գրքեր կարդալ , որ հասկանան նոր արժեքներ: Քանզի մեսրոպատառ , աստվածատուր այբուբենը մեր դար ու դարեր մաքառել է , երթը պահել մեր աննահանջ: Բազում սերունդներ են սերտել խորհուրդը բազմահանճար, հերթը եկել իրենց է հասել, երդվեցին պահել արժանապատվորեն:
Օրվա խորհրդով համտեսեցին «Ա» տառի բլիթները: Դպրոցի տնօրեն Ե.Գալստյանը մաղթեց , բարի երթ խորհրդավոր տառերի անսովոր աշխարհում:
Комментариев нет:
Отправить комментарий