Շնորհավորում ենք հայ մայրերին, կանանց, քույրերին եւ աղջիկներին՝ պետականորեն ընդունված՝ մայրության ու գեղեցկության մեկամսյակի կապակցությամբ : «Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգի փրկությունը»,- ասել է մեծն Նժդեհը, եւ հայ մայրն ի՜ր նվիրումով ու պտղաբերությամբ, հայ կինն ի՜ր սիրով ու աշխատասիրությամբ շարունակում են ազգի շառավիղը:
Vա դասարանի աշակերտները գեղեցիկ միջոցառումով շնորհավորեցին ներկաներին : Դահլիճում տիրում էր գարնանային տրամադրություն , բոլոր ներկաները շոյված և տպավորված էին :
- Շնորհավորելով իմ գործընկերներին գարնանային խոհերով լեցուն և պատմականորեն շատ արժանի տոնի առթիվ , ցանկանում եմ նրանց արևշատություն , երջանկություն անձնական կյանքում , ուզում եմ , որ նրանք միշտ կենսախինդ լինեն , սիրո պակաս չունենան , երեխաներ կրթեն ու մեծացնեն և հպարտորեն անցնեն իրենց ճակատագրի ճանապարհը,-ասաց դպրոցի տնօրեն Եստեր Գալստյանը , եզրափակելով միջոցառումը :
Комментариев нет:
Отправить комментарий